Ընտրական գործընթացներում անձնական տվյալների պաշտպանության ուղեցույց ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների համար
հունիսի 07, 2026
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մշակել է ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների համար նախատեսված ուղեցույց, որը ներկայացնում է ընտրական գործընթացներում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հիմնական սկզբունքներ և գործնական կողմնորոշիչներ։
Ուղեցույցից կիմանաք՝
✅ ինչպե՞ս համադրել ընտրական գործընթացի հրապարակայնությունը անձնական տվյալների պաշտպանության պահանջների հետ,
✅ ինչպե՞ս մշակել անձնական տվյալներ լուսաբանման, դիտարկման կամ խախտումների փաստագրման ընթացքում,
✅ ինչու՞ է քաղաքական հայացքներին վերաբերող տեղեկությունը հատուկ կատեգորիայի անձնական տվյալ,
✅ ինչպե՞ս աշխատել ընտրողների ցուցակներում առկա անձնական տվյալների հետ,
✅ ինչպե՞ս ապահովել քվեարկության գաղտնիությունը լուսանկարահանման, տեսանկարահանման կամ հրապարակման ժամանակ,
✅ ե՞րբ կիրառել ապանձնավորում և ինչպե՞ս գնահատել տվյալների օգտագործման անհրաժեշտությունն ու համաչափությունը։
Ուղեցույցը նախատեսված է աջակցելու լրագրողներին, դիտորդներին և դիտորդական կազմակերպություններին՝ ընտրական գործընթացները լուսաբանելիս և դիտարկելիս անձնական տվյալները մշակել օրինական, անհրաժեշտ և համաչափ ձևով։