Պատմություն
Հայաստանի Հանրապետությունում անձնական տվյալների պաշտպանության ինստիտուտի ձևավորումը պայմանավորված էր թվային տեխնոլոգիաների զարգացման, անձնական կյանքի անձեռնմխելիության ապահովման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ։ Այս նպատակով 2015 թվականի մայիսի 18-ին ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որը սահմանեց անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը, սկզբունքները և պետական վերահսկողության մեխանիզմները։
Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 734-Ն որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության համակարգում ստեղծվեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որը ճանաչվեց անձնական տվյալների պաշտպանության ոլորտի լիազոր մարմին։
Գործակալության նախկին ղեկավարներ
- Շուշան Դոյդոյան
- Գևորգ Հայրապետյան
- Գրգոր Ներսիսյան