ՆորություններՀայտարարություններ

Ընտրողների համար նախատեսված ուղեցույց

հունիսի 04, 2026

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մշակել է ընտրողների համար նախատեսված ուղեցույց, որը ներկայացնում է ընտրական գործընթացներում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ կարևոր տեղեկություններ և գործնական խորհուրդներ։

 

Ուղեցույցից կիմանաք՝

✅ ի՞նչ անձնական տվյալներ կարող են օգտագործվել ընտրության օրը,

✅ ինչու՞ է քվեարկության գաղտնիությունը կարևոր,

✅ ի՞նչ անել, եթե Ձեր տվյալները օգտագործվում, լուսանկարվում կամ տարածվում են առանց օրենքով նախատեսված հիմքի,

✅ ինչպե՞ս վարվել, եթե ընտրողների ցուցակում հայտնաբերել եք անճշտություն,

✅ ի՞նչ իրավունքներ ունեք լրագրողների ու դիտորդների հետ շփման ընթացքում։

Հիշե՛ք․ Ձեր քվեն գաղտնի է, իսկ Ձեր քաղաքական հայացքների կամ ընտրական նախընտրության մասին տեղեկությունը հատուկ պաշտպանության ենթակա անձնական տվյալ է։