Դասընթացներ
Անձնական տվյալների պաշտպանության դասընթաց
մայիսի 27, 2026
Այս դասընթացի առաջնային նպատակն է բարձրացնել հանրային ծառայողների անհրաժեշտ հիմնական գիտելիքները անձնական տվյալների պաշտպանության մասին։ Միաժամանակ խորհուրդ է տրվում, որ դասընթացին մասնակցեն նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները, պետական և մասնավոր հաստատությունների՝ տվյալների պաշտպանության պատասխանատուները (data protection officers), տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, ինչպես նաև ավելի լայն շրջանակի ներկայացուցիչներ և պարզապես ցանկացած քաղաքացի։ Վիզուալ, խաղարկային, ձայնային նյութերով և տեսահոլովակներով հագեցած այս դասընթացը բաղկացած է 7 հիմնական մոդուլներից և դրանց համապատասխան թեստերից: